Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ամուսնանալ` սիրելով

Ամուսնանալ` սիրելով

Յուրաքանչյուր աղջիկ, սկսած մանկությունից, երազում է այն մասին, թե երբ է ինքը հարս դառնալու: Նա երազում է ամուսնանալ սիրելով, ապրել երկար եւ երջանիկ…

 

Եւ ահա գալիս է մի պահ, երբ մանկությունն արդեն ետեւում է, պատանեկությունը` նույնպես, ժամանակն է մտածել ընտանիք կազմելու մասին:

 

Տարբեր մարդիկ տարբեր տարիքում են պատրաստ լինում պատասխանատվություն կրել մեկ ուրիշի համար: Ոմանք պատրաստ են իրենց վրա վերցնել ընտանեկան կյանքի բոլոր դժվարությունները նույնիսկ 18 տարեկանում, իսկ մյուսները 30 տարեկանում կասկածում են. արդյո՞ք կկարողանան կրել այդ ծանր բեռը:

 

Չնայած յուրաքանչյուր մարդ իր կյանքը դասավորում է իր կազմած պլաններով, բայց երբեմն այն կախված է լինում բազմաթիվ այլ գործոններից: Այդ իսկ պատճառով ամենեւին  էլ կարեւոր չէ, թե ինչ տարիքում եք պատրաստվում ամուսնանալ:

 

Կարծիք կա, որ մարդիկ ապրում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում եւ եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում կյանքում, ապա մեղավորը հենց իրենք են: Բայց չէ՞ որ ամեն ինչ այնքա~ն լավ էր սկսվել… Իսկ սովորաբար ինչի՞ց է սկսվում. հանդիպում, ծանոթություն եւ ամուսնության առաջարկ… Իսկ հասցնու՞մ են արդյոք երիտասարդները մինչեւ վերջ միմյանց ճանաչել: Դժվար թե. մի կյանքն անգամ բավական չէ դրա համար:

 

Ոմանց կարծիքով էլ ընտանիք կազմելու համար սիրելն ամենեւին էլ կարեւոր չէ, բավարար է միայն համակրանք եւ միասին ապրելու ցանկություն: Արդյո՞ք դա այդպես է: Համակրանքն իր մեջ պարունակում է որոշակի զգացմունքներ, հետաքրքրություններ, ուշադրություն ու հոգատարություն միմյանց նկատմամբ: Ժամանակի ընթացքում այդ զգացմունքները կարող են վերածվել սիրո:

 

Իսկ եթե հենց սկզբից չկա համակրանք, կա միայն հաշվարկ, ապա դժվար թե այդ ամենից ինչ որ լավ բան ստացվի: Արդյո՞ք արժե երազել միայն հարուստ ամուսնու մասին: Երազել կարելի է սիրված ու հաջողակ  ամուսնու մասին: Հարուստ մարդկանցից ոչ բոլորն ունեն երջանիկ անձնական կյանք: Կինն այնպես է ստեղծված, որ սիրի նրան, ով իրեն է ընտրել իր կյանքի ընկեր: Կարելի է ասել, որ կինը երջանիկ է միայն այն դեպքում, երբ սիրում է իր ամուսնուն` անկախ այլ հանգամանքներից: Ոչ մի դժվարություն չի ոչնչացնի իրենց ընտանիքի միասնությունը, եթե եւ’ կինը, եւ’ տղամարդը հավասարապես են ջանքեր գործադրում իրենց ընտանիքի բարօրրության համար: Միայնակ հնարավոր չէ լուծել ընտանեկան բարդ խնդիրները` անկախ նյութական ու բարոյական ռեսուրսների առկայությունից:

 

Կյանքը մարդուն տրվում է իր ճանապարհին հանդիպած դժվարությունները հաղթահարելու համար: Իսկ եթե կողքիդ կա մեկը, ով միշտ քեզ հետ է, ապա այդ ճանապարհը կարելի է անցնել ոչ թե քիչ ջանքեր գործադրելով, այլ նաեւ` հաճույքով:

Սկզբնաղբյուր. http://www.forwoman.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչու է ամուսիններին խորհուրդ տրվում առանձին քնել. hing.am
Ինչու է ամուսիններին խորհուրդ տրվում առանձին քնել. hing.am

Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Ո՞րն է ամուսնալուծության գլխավոր պատճառը. գիտնականներ. 1in.am
Ո՞րն է ամուսնալուծության գլխավոր պատճառը. գիտնականներ. 1in.am

Նյու Յորքի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ընտանեկան զույգերի ամուսնալուծության գլխավոր պատճառը ոչ թե անհավատարմությունն է կամ խաբեությունը...

Ընտանեկան ընթրիքներն օգտակար են երեխաների համար. գիտնականներ. 1in.am
Ընտանեկան ընթրիքներն օգտակար են երեխաների համար. գիտնականներ. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ գիտնականները կարծում են, որ ընտանեկան ընթրիքը դրականորեն է անդրադառնում երեխաների բարոյական առողջության վրա: Խոսքը վնասակար երևույթների ու սովորություների...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Լրահոս երեխաների մասին
Սերը ծնվում է չորրորդ հանդիպումից հետո. գիտնականներ. 1in.am
Սերը ծնվում է չորրորդ հանդիպումից հետո. գիտնականներ. 1in.am

Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները՝ գոյություն չունի սեր առաջին հայացքից: Սերը կարող է առաջանալ ոչ շուտ, քան 4 հանդիպումից հետո, հայտնում է gogetnews.info-ն: Վաշինգտոնի կիրառական կենսաբանության ինստիտուտի...

Ստեղծվել են մատանիներ, որոնք թույլ են տալիս զգալ սիրելի մարդու սրտի աշխատանքը` անկախ տարածությունից. tert.am
Ստեղծվել են մատանիներ, որոնք թույլ են տալիս զգալ սիրելի մարդու սրտի աշխատանքը` անկախ տարածությունից. tert.am

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելի մարդու հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ տեսաձայնային կապով կապվել...

Մարդկանց բնորոշ հակազդեցություններն առողջական խնդիրների մասին են վկայում. news.am
Մարդկանց բնորոշ հակազդեցություններն առողջական խնդիրների մասին են վկայում. news.am

Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների առիթ լինել, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդ ներդնելու գաղափարին: Նրա կարծիքով, դա կբարելավի իրավիճակն ընտանիքներում եւ կնպաստի առանց բռնության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Տարեց ամուսինները կարող են միմյանց «վարակել» ընկճախտով. 1in.am
Տարեց ամուսինները կարող են միմյանց «վարակել» ընկճախտով. 1in.am

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տարեց ամուսինների ընտանիքներում ընկճախտային վիճակը կարող են փոխանցել միմյանց: Այս մասին հայտարարել են ամերիկացի հետազոտողները: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծության...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մտերիմներով շրջապատված մարդիկ ավելի հեշտ են տանում ցավը. գիտնականներ. 1in.am
Մտերիմներով շրջապատված մարդիկ ավելի հեշտ են տանում ցավը. գիտնականներ. 1in.am

Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Արտաքին գրավչությունը մեծ դեր չի խաղում զուգընկեր ընտրելիս. հոգեբաններ
Արտաքին գրավչությունը մեծ դեր չի խաղում զուգընկեր ընտրելիս. հոգեբաններ

Ֆլորիդացի գիտնականները հետազության արդյունքում պարզել են՝ ինչու են որոշ գրավիչ տղամարդիկ և կանայք շարունակում միայնակ մնալ: Գիտնականների աշխատանքի մասին տեղեկացնում է Personality and Social Psychology Bulletin ամսագիրը...

Ինչու են համբուրվելիս աչքերը փակում. նոր վարկած. 1in.am
Ինչու են համբուրվելիս աչքերը փակում. նոր վարկած. 1in.am

The Telegraph-ի փոխանցմամբ՝ մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)...

Ինչպես է ազդում օրգանիզմի վրա վեճը հարաբերություններում. 1in.am
Ինչպես է ազդում օրգանիզմի վրա վեճը հարաբերություններում. 1in.am

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրելի մարդու հետ կեսժամանոց վեճն ընդունակ է արգելակելու օրգանիզմի վերականգնողական ընդունակությունը ծայրահեղ դեպքում 1 օրով, հայտնում է woman-talk.com-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Կրթված կանանց հետ տղամարդիկ ապրում են ավելի երկար. հետազոտություն. 1in.am
Կրթված կանանց հետ տղամարդիկ ապրում են ավելի երկար. հետազոտություն. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ շվեդ գիտնականների խումբը հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Հաղորդվում է, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Իդեալական ծնող լինելը վնասակար է. գիտնականներ. 1in.am
Իդեալական ծնող լինելը վնասակար է. գիտնականներ. 1in.am

Երեխայից թաքցնելով բացասական հույզերը և չափազանցնելով դրականները՝ ծնողներն իրենց հոգեկան աշխարհին լուրջ վնաս են հասցնում: Սա ցույց է տվել նոր հետազոտությունը, որը կատարել են Տորոնտոյի համալսարանի աշխատակիցները...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Լրահոս երեխաների մասին
Սերը մարդկանց վրա ցավազրկողի նման է ազդում. news.am
Սերը մարդկանց վրա ցավազրկողի նման է ազդում. news.am

Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են...

ԼՈՒՐԵՐ: Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ